Մոսկովյան Պասսաժ
Մոսկովյան պասսաժ էլիտար բնակելի համալիրը հանդիսանում է ճարտարապետական յուրօրինակ կառույց՝ Թամանյանական ոճի զարդանախշերի և ժամանակակից ճարտարապետության ներդաշնակ համադրությամբ, երեսպատված Վարդենիսի տուֆի 5 սմ հաստությամբ սալիկներով:
Շենքը համապատասխանում է անվտանգության հիմնական պահանջներին (սեյսմակայունություն՝ 9 բալ, հակահրդեհային նորմեր և այլն):
Համալիրի բնակելի հատվածը ներառում է 4-րդ հարկից մինչև 13-րդ հարկերը: Համալիրն ունի ընդհանուր 52 բնակարաններ, որոնց մակերեսները սկսվում են 113 քմ-ից և հասնում մինչև 500 քմ-ի:
Շենքն ունի 4 բնակելի մուտքեր՝ երկուսը Մոսկովյան փողոցի կողմից, մյուս երկուսը՝ Սպենդիարյան:
Յուրաքանչյուր մուտքի յուրաքանչյուր հարկի վրա առկա են 2 բնակարաններ, բացառությամբ Մոսկովյան 1-ին մուտքի, որտեղ յուրաքանչյուր հարկում առկա է 1 բնակարան:
Շենքի կառուցվածքը
Հարկ -3, -2, -1 Ավտոկայանատեղի.
-1 հարկը նախատեսված է կոմերցիոն տարածքների համար, իսկ -2 և -3 հարկերը՝ բնակելի համալիրի:
Հարկ -2 Գինետուն.
Համալիրի -2 հարկում գտնվում է բնակիչների համար նախատեսված գինետունը:
Հարկ 1, 2, 3 կոմերցիոն տարածք.
Համալիրի առաջին երեք հարկերը տրամադրված են ՎՏԲ Հայաստան Բանկի գլխամասին:
Հարկ 8 "Մոսկովյան Բալկոն" ռեստորան.
Ռեստորանը գտնվում է համալիրի 8-րդ հարկում և նախատեսված է տարբեր ընտանեկան և կորպորատիվ միջոցառումների կազմակերպման համար:
Հարկ 14 Մարզասրահ և ՍՊԱ սրահ
Համալիրի 14-րդ հարկում նախատեսվում է կառուցել մարզասրահ և ՍՊԱ սրահ միայն համալիրի բնակիչների համար:
Համալիրի մասին
Համալիրը կառուցվել է «AIG» /Ռուսաստանի Դաշնություն/, «Lasker Limited» /Կիպրոսի Հանրապետություն/ և «Ak And Ak Building Technologies Limited» /Միացյալ Թագավորություն/ ընկերությունների միասնական նախաձեռնությամբ:
Շինարարական աշխատանքները սկսվել են 2006 թվականին և ավարտվել 2012 թվականին:
Համալիրն արդեն շահագործվում է:
CARBON YEREVAN
The restaurant is located on the 8th floor of the complex with a panoramic view of downtown. Having a capacity of 300 people, the restaurant is intended for large family and corporate events.
Your next-door Italy with haute-cuisine, impeccable services and exclusive events.
For Reservation:+374 55 227 266
Համալիրի եզակի ծառայությունները
Շենքն ունի 24-ժամյա անվտանգության համակարգ `տեսահսկման տեսախցիկներով:
Համալիրն ունի երկու մեծ էմալապատ ջրամբար և ավտոմատ ջրի պոմպ, որն ապահովում է անխափան ջրամատակարարում:
Համալիրը, միջազգային նորմերին համապատասխան, ձայնա-ջերմամեկուսացված է: Արտաքին պատերը հարավային հատվածում ունեն 60 սմ հաստություն, հյուսիսային հատվածում՝ 79 սմ, իսկ բնակարանների միջև պատերի հաստությունը 90 սմ է:
Համալիրն ունի կենտրոնացված ջեռուցման համակարգ: Շենքի ենթակառուցվածքը հաճախորդներին թույլ է տալիս ընտրել իրենց նախընտրած ջեռուցման տեսակը (ավանդական, ֆանկոլային):
Համալիրն ունի օդափոխության կենտրոնացված համակարգ` սենսորային ցուցիչի միջոցով դրսից թարմ օդի մատակարարմամբ, որն ապահովում է յուրաքանչյուր բնակարանի յուրաքանչյուր սենյակում անհատական ջերմաստիճանի ճշգրտման հնարավորություն:
-1, -2 և -3 հարկերը նախատեսված են որպես ստորգետնյա կայանատեղի:
Համալիրի 2-րդ հարկում տեղադրված է միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված գինետուն-մառան: